ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամ
Science Development Foundation of NAS RA
Фонд развития науки НАН РА
ՀԱՅ ENG
О Нас Устав Стратегия Новости Наши спонсоры Отчеты Ваши предложения Контакты
Новости
2019.12.06
Տեղեկատվություն
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ք. Երևան, Պ.Սևակի 1/7 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի հարգելի´ շահառուներ, մինչ պայմանագրերի կնքման գործընթացը սկսելը «Գիտության զարգացման հիմնադրամը», տեղեկացված լինելով, որ երկկողմ պայմանագրի հիման վրա հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձ արվելու է, սկսեց պայմանագրերի կնքման գործընթացը: Սակայն հիփոթեքային վարկի համար բանկ դիմած շահառուների կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ բանկերը կա´մ մերժում էին հիփոթեքային վարկ տրամադրել, կա´մ համաձայնում տրամադրել՝ չհաստատելով, որ եկամտահարկի վերադարձ կարվի: Այս փաստը հաշվի առնելով՝ «Գիտության զարգացման հիմնադրամը» պայմանագրերի կնքումը ժամանակավորապես դադարեցրեց և սկսեց վարել բանակցություններ գրեթե բոլոր բանկերի հետ (ԱՄԵՐԻԱԲԱՆԿ, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ, ԱՐԴՇԻՆԲԱՆԿ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ, ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ, ԱՅԴԻ ԲԱՆԿ և այլն):
Շահառուների մի խմբի՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմումում բարձրացված հարցերի կապակցությամբ խորհրդակցություն տեղի ունեցավ նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի մոտ: Նախատեսված վարկավորման աշխատանքներին աջակցելու նպատակով Կառավարությունը նամակով դիմեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից ստացել են պատասխան, որ այս ծրագրի համար հատուկ նախագիծ Կենտրոնական բանկը չի կարող ներկայացնել:
«Գիտության զարգացման հիմնադրամը» դիմեց ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ պարզաբանելու, թե արդյոք Հիմնադրամի և շահառուների միջև կնքված երկկողմ պայմանագիրը որևէ կերպ կարող է խոչընդոտել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձին: Պատասխան-նամակով ՊԵԿ-ը փաստեց, որ երկկողմ պայմանագիրը չի կարող խոչընդոտ լինել, այսինքն՝ յուրաքանչյուր քայլ կատարվել է՝ համաձայն ՀՀ գործող օրենքների (պատասխան-նամակը կցվում է):
Մինչ այդ արդեն Հիմնադրամը «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի հետ կնքել էր եռակողմ պայմանագիր, որի արդյունքում շահառուն գրավադրում է իր սեփականություն հանդիսացող գույքը, և բանկը տրամադրում է հիփոթեքային վարկ, որով նախատեսվում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձ:
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ը «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ը և «ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ» բանկը իրականացնում են աշխատանքներ մեր կողմից կնքված երկկողմ պայմանագրով՝ երկրոդ փուլում կնքելով վարկային պայմանագիր: Ներկայումս այս բանկերն արդեն հաստատել են մի շարք շահառուների վարկերը և փոխանցել 30% կանխավճարները:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրով պատրաստ է աշխատել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը: Այս ծրագրով Հիմնադրամը կօժանդակի երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել մատչելի բնակարան՝ գնալով մի շարք զիջումների, քանի որ բանկը գումարի մեծ մասը սառեցնում է մինչև շինարարության ավարտը:
Ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ Հիմնադրամը վերսկսում է պայմանագրերի կնքման գործընթացը: Պայմանագրերի կնքման մեկնարկը կտրվի 09.12.2019 թ., իսկ ավարտը՝ 17.12.2019 թ.:
Պայմանագրերը չկնքած շահառուներին խնդրում ենք կողմնորոշվել պայմանագրերի տեսակի (երկկողմ և եռակողմ) ընտրության հարցում: «Կոնվերս բանկ»-ն ընտրելու դեպքում առաջնահերթ դիմել բանկ՝ վարկի հաստատման համար, այնուհետ կնքել եռակողմ պայմանագիր, իսկ այլ բանկ նախընտրող շահառուները կարող են ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամ»-ի հետ կնքել գնման իրավունքի պայմանագիր և վարկավորման համար դիմել նախընտրած բանկ: Շահառուների այս խումբը անհատապես կծանուցվի գնման իրավունքի պայմանագրի կնքման օրվա և ժամի վերաբերյալ (հիշեցում՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանվել է 17.12.2019 թ.): Շահառուներին խնդրում ենք պայմանագրերի կնքմանը ներկայանալ նշանակված օրը:
Առաջին փուլի համար նախատեսված 30% կանխավճարի վճարման վերջնաժամկետ սահմանվում է 2020 թ. հունվարի 24-ը ներառյալ:
Ուշադրություն. սույն տեղեկատվությունը ընդունել որպես պաշտոնական ծանուցում:


Скачать файл
© 2008 sdfund.sci.am